Բուզովան Աֆրիկա է մեկնում Դավայի հետ նոր շոուի նկարահանման համար
Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան կմասնակցի TNT հեռուստաալիքի նոր շոուին, որի համար նա կմեկնի Աֆրիկա: Այս ամառ հենց այնտեղ են անցկացվելու ռուսական շոու-բիզնեսի աստղերի մասնակցությամբ նկարահանումները։
Հայտնի է, որ ծրագրի աշխատանքային անվանումը «Աստղերն Աֆրիկայում» է։ Շոուի թեմատիկան չի ենթադրում անձնական հարաբերությունների զարգացում, ինչպես «Դոմ-2»-ում է, սակայն որոշ նմանություններ ունի «Վերջին հերոսի» հետ։ Այս մասին հայտնում են երգող հաղորդավարուհու ծանոթները։ Սակայն նախագծի առանձնահատկությունների մասին լրացուցիչ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Երգչուհի եւ այժմ դերասանուհի Բուզովայի էքստրեմալ ճանապարհորդությանը ողջ երկիրը կհետեւի արդեն այս ամռանը, երբ նախատեսվում է շոուի հեռարձակումը:
Լուրեր են պտտվում, թե իր հետ հաղորդումը կվարի նախկին սիրեցյալ, իսկ այժմ «Դոմ-2»-ի հաղորդավար բլոգեր եւ կատարող Դավիթ Մանուկյանը (Դավա)։ Արդյոք դա ճիշտ է, ժամանակը ցույց կտա։