«Արժեր ապրել այս աննկարագրելի ակընթարթի համար...»․ Էդգար Իգիթյանը ծննդատնից դիմավորել է կնոջն ու նորածին որդուն. Նրան անվանել են Լեոն
Դերասան Էդգար Իգիթյանը երկու օր առաջ առաջին անգամ հայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա որդին։ Էդգարն ու նրա կինը՝ Լուսինեն, փոքրիկի համար ընտրել են Լեոն անունը:
Այսօր դերասանն իր միկրոբլոգում նոր տեսանյութ է հրապարակել, որում կնոջն ու որդուն դիմավորում է ծննդատնից։
«Արժեր ապրել այս աննկարագրելի ակընթարթի համար....
Հարազատ հոտ, այս հոտը չեմ փոխի աշխարհում ոչ մի բանի հետ...
Մեր մեծ սիրուց ծնված Լեոնս Աստված օրհնի քո ծնունդը տղես
Շնորհակալ եմ քեզ սերս», - հրապարակմանը կից գրել է դերասանը։