Բայդենին կարող են մերժել հաղորդության մեջ աբորտների իրավունքին աջակցելու պատճառով
ԱՄՆ կաթոլիկ եպիսկոպոսները պայմանավորվել են փաստաթուղթ պատրաստել, որով կարող են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մերժել հաղորդության մեջ աբորտների իրավունքին աջակցելու պատճառով, գրում է The Wall Street Journal-ը:
Նման վիճելի միջոցը դժգոհություն է առաջացրել Վատիկանի եւ ԱՄՆ եպիսկոպոսների շրջանում Հռոմի պապ Ֆրանցիսկոյի դաշնակիցների մոտ:
Ավելի քան 270 եպիսկոպոսներից 168-ը կողմ է քվեարկել փաստաթղթին: