73-ամյա Միխայիլ Շուֆուտինսկին պատրաստվում է հայր դառնալ
Ապրիլի սկզբին հայտնի շանսոնյե Միխայիլ Շուֆուտինսկին նշել է 73-ամյակը։ Չնայած իր տարիքին, նա դեռ ամբիցիոզ է, եռանդուն եւ լի կյանքով։ Ընդ որում, ոչ միայն ստեղծագործական։ Վերջին հարցազրույցներից մեկում դերասանը խոստովանել է, որ երազում է կրկին հայր դառնալ։
Ինչ-որ մեկն այս հայտարարությունն անհեթեթ է համարել, բայց երկրպագուների մեծամասնությունն ուրախացել է հանճարեղ շանսոնյեի համար։ Իսկ ի՞նչ է որ։ Նա ունի կայուն աշխատանք, խնայողություններ, անշարժ գույք․ երեխան հաստատ ապահովված կլինի։ Դե, ամենակարեւորը, երեխայի մայրը կլինի «Ատաման» շոու բալետի ամենագեղեցիկ կին պարուհի Սվետլանա Ուրազովան:
Արտիստուհու հետ Շուֆուտինսկին շատ վաղուց է ծանոթ։ Ուրազովան պարել է Միխայիլ Զախարովիչի կոլեկտիվում, երբ վերջինս ամուսնացած էր: 2015 թվականին շանսոնյեի կինը մահացել է սրտի անբավարարությունից, եւ հենց Սվետլանան է օգնել երգչին վերապրել ողբերգությունը։
Եվ ահա, վերջապես, 2020-ի վերջում պաշտոնապես օրինականացրեցին իրենց հարաբերությունները։ Շուֆուտինսկին փայլում է երջանկությունից եւ խոստովանում է, որ այս կինը սիրում է ամենից շատ եւ, իհարկե, երազում է տոհմի շարունակության մասին:
«Իհարկե, մենք ցանկանում ենք երեխաներ ունենալ։ Իսկ ո՞վ չի ուզում։ Բոլորն են ուզում։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ հարցի վրա», - ընդգծել է Միխայիլ Զախարովիչը Sobesednik.ru-ի հետ հարցազրույցում։
Նա նշել է, որ հանգստություն է ձեռք բերել Սվետլանայի կողքին։ Ամուսինների ամեն առավոտը սկսվում է ավանդական համբույրով։ Սերն ամենակարեւորն է։