Սթրեսից հեռու. Հրվ. Կորեայում անցկացված մրցույթի շրջանակում ընտրել են ամենահանգիստ մարդուն (լուսանկարներ)
Հարավային Կորեայում անցկացվել է Space Out մրցույթը, որում ընտրել են ամենահանգիստ մարդուն:
2021 թվականին տեղի ունեցած անսովոր մրցույթը մարդկանց հիշեցրել է հանգստության կարևորության մասին և հորդորել է նրանց կորոնավիրուսի համավարակի ֆոնին վերադառնալ այս վիճակին, գրում է World of Buzz-ը:
Մրցույթը տեղի է ունեցել Չեջուդո կղզու անտառներում: Մրցույթի մասնակիցներին խնդրել են առավելապես հանգստանալ 90 րոպե: Հաղթող է ճանաչվել այն մարդը, որն ունեցել է ամենակայուն և ամենացածր սրտի բաբախյունը: Հենց նման ձևով էլ 2021 թվականի մրցույթի հաղթող է դարձել Չեջու քաղաքից մի վարսահարդար, որը մեկուկես ժամ համարյա չի շարժվել:
«Համավարակով շղթայված աշխարհը Space Out-ի կարիքն ունի ավելին, քան երբևէ: Չնայած այն հանգամանքին, որ տանն ենք, մենք մեր ժամանակը վատնում ենք սթրեսի ու անհանգստության վրա», - ասել է մրցույթի գաղափարի հեղինակ, նկարչուհի Ուոփս Յանը:
Մրցակիցները խոստովանել են, որ 90 րոպե հանգստից հետո իրենց «թարմացած» են զգացել: Քոլեջի 24-ամյա ուսանողուհի Լի Ջի Ուոն ասել է, որ համավարակի ժամանակ շատ ազատ ժամանակ է ունեցել, բայց ցանկանում է այն հնարավորինս արդյունավետ անցկացնել:
«Միայն մրցույթում ես կարողացա իսկապես լիցքաթափվել և հանգստանալ», - շեշտել է նա:
Հիշեցնենք՝ Space Out մրցույթն առաջին անգամ անցկացվել է Հարավային Կորեայում 2014 թվականին: