ՈՒԵՖԱ-ն արգելել է Եվրոպայի գավաթի խաղերի անցկացումը Բելառուսում
ՈՒԵՖԱ-ն արգելել է Եվրոպայի գավաթի խաղերի անցկացումը Բելառուսում: Կազմակերպությունը ժամանակավորապես հրաժարվել է Հանրապետության տարածքում ցանկացած իրադարձության անցկացումից: Այս մասին հայտնում է Eurosport.ru-ն՝ հավելելով, որ կասեցման ժամկետը դեռ հստակեցված չէ:
ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Քեվին Լամուրն իր անձնական համերաշխությունն է հայտնել այն մարզիկներին, ովքեր պայքարում են իրենց իրավունքների պաշտպանության համար, ներառյալ՝ արտահայտվելու ազատության իրավունքը:
Չեն հաղորդվում նաև Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան միջազգային մրցումներից հեռացնելու պատճառները: Tribuna.com կայքի տեղական տարբերակը տեղի ունեցածը կապում է NEXTA թելեգրամյան ալիքի նախկին գլխավոր խմբագրի կալանավորման, ինչպես նաև Բելառուսի հարցում եվրոպական երկրների դիրքորոշման խստացման հետ: