Բայրամովը կարևորել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն Անթալիայում կայացած դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է իր խորվաթ գործընկեր Գորդան Գրլիչ-Ռադմանի հետ, հաղորդում է minval.az-ը՝ նշելով, որ Բայրամովը զրուցակցին պատմել է «հետպատերազմյան շրջանի, ականապատ տարածքների վտանգի, ականազերծման աշխատանքների» մասին։
Ըստ հաղորդման՝ Բայրամովը նաև ընդգծել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը, որ պետք է հիմնված լինի երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վրա»։
Ադրբեջանական թերթի հաղորդմամբ՝ խորվաթ գործիչը հայտնել է, որ «Խորվաթիան մշտապես աջակցել է Ադրբեջանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը»։