Ռուսաստանի պետական արգելոցներից մեկում փայտփորիկը հայտնաբերել է «քողարկված» տեսախցիկն ու կտցահարելով՝ վնասել է այն (տեսանյութ)
Ռուսաստանի Նիժնի-Սվիրի պետական արգելոցում փայտփորիկը հայտնաբերել է «քողարկված» տեսախցիկն ու կտցահարելով՝ վնասել է այն։
Պետական արգելոցն իր ֆեյսբուքյան հաղորդագրությունում նշել է, որ սև փայտփորիկը տեսախցիկը հայտնաբերելուց հետո մի քանի օրերի ընթացքում «շարքից հանել է այն»։
«Վանդալիզմ արգելոցում. սև փայտփորիկը որոշել է, որ իր տարածքում չպետք է միջամտեն կենդանիների և թռչունների անձնական կյանքին և ոչնչացրել է տեսախցիկը։ Նա հայտնաբերել է քողարկված սարքը, և մի քանի օրվա ընթացքում մեթոդաբար կտացհարելով՝ շարքից հանել է»,- ասված է արգելոցի գրառման մեջ։
Նշվում է նաև, որ նոր տեսախցիկ տեղադրելու համար որոշ ժամանակ կպահանջվի և այդ վայրից դեռ երկար ժամանակ չի հաջողվի նոր կադրեր ստանալ: