Բալեկյանը տեղափոխվեց «Բոկա Խունիորս»
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը արգենտինական «Ուրականից» տեղափոխվեց «Բոկա Խունիորս», հաղորդում է Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի 28-ակի չեմպիոնի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր։
Ավելի վաղ Transfermarkt-ը հայտնել էր, որ Բալեկյանի տրանսֆերը կազմել է 2.89 միլիոն եվրո:
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2018-ից է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականում, իսկ «Ուրականին» միացել է 2016-ին: Արգենտինական ակումբի հետ հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Արգենտինայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 10 հանդիպում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային գինը գնահատում է 1.8 միլիոն եվրո: