Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ մաստակի տեսքով դեղամիջոց են ստեղծում
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը սկսել է կորոնավիրուսային վարակի դեմ մաստակի տեսքով դեղամիջոցի ստեղծումը: Այս մասին РБК-ին պատմել է նախարարությանը մոտ աղբյուրը:
Աղբյուրի խոսքով ՝ աշխատանքներն իրականացնում է ՊՆ 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը: Նախկինում այս ռազմական ինստիտուտը Գամալեայի անվան հետազոտական կենտրոնի հետ միասին մասնակցել է «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի ստեղծմանը:
Գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, գնդապետ Սերգեյ Բորիսևիչը հաստատել է տեղեկությունը:
«Այո, աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են»,-նշել է տնօրենը:
Ըստ աղբյուրի`ինստիտուտի մասնագետները մշակում են կորոնավիրուսի դեմ ծամովի հաբերի և պաստիլների տեսքով դեղամիջոց:
«Փորձարկումից հետո դեղամիջոցը կներառվի կորոնավիրուսային վարակի բուժման և կանխարգելման տարբեր ձևաչափերում»,-ասել է աղբյուրը: