Քիմ Քարդաշյանը ներկայացրել է SKIMS-ի նոր հավաքածուն (լուսանկարներ)
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով SKIMS ապրանքանիշի նոր «Բամբակե շարք»-ը, որը ներկայացվել է նաև ապրանքանիշի պաշտոնական էջում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Հրապարակված լուսանկարներին կից հեռուստաաստղը գրել է․«Նոր «SKIMS Բամբակ»-ը վաղը հասանելի կլինի»։
Լուսանկարներում Քիմ Քարդաշյանը կրում է հավաքածուի նմուշների կապույտ և բաց մանուշակագույն տարբերակները։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Daily Mail-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հակառակ Քանյե Ուսթից ամուսնալուծության գործընթացին, Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ կենտրոնացել է իր աշխատանքի վրա և շարունակում է զարմացնել երկրպագուներին։