Մումբայում 98 տարեկանում մահացել է «Դիսկո պարողը» ֆիլմի դերասանը
Մումբայում 98 տարեկանում մահացել է հնդիկ դերասան և հասարակական գործիչ Չանդրաշեքհարը: Այդ մասին գրում է India Today-ը՝ վկայակոչելով նրա ազգականներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Հրատարակության տվյալներով՝ նրա մահվան պատճառը դարձել են տարիքային հիվանդությունները:
Չանդրաշեքհարը ծնվել է 1922 թվականի հուլիսի 3-ին Հնդկաստանում: Նրա դերասանական կարիերայի բարձրակետը եղել Է 50-60-ական թվականները: Նա նկարահանվել է 172 ֆիլմերում: Դերասանն առավել մեծ ճանաչում Է ձեռք բերել «Դիսկո պարողը» ֆիլմում (1982 թվական) խաղացած դերից հետո: