Պաշտոնական․ Միլանը ձեռք է բերել Չելսիի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը
«Միլանը» ակտիվացրել է «Չելսիի» պաշտպան Ֆիկայո Տոմորիի տրանսֆերի գնման տարբերակը: Անգլիացու հետ, ով հունվարից վարձավճարով հանդես էր գալիս իտալական ակումբում, պայմանագիր է ստորագրվել մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տրանսֆերի գումարը կազմել է 28,5 միլիոն եվրո:
«Ռոսոներիների» կազմում 23-ամյա Տոմորին անցկացրել է 22 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Official Statement: @fikayotomori_ ➡ https://t.co/bELsFN9RR4
— AC Milan (@acmilan) June 17, 2021
Comunicato Ufficiale: Fikayo Tomori ➡ https://t.co/TvMutVHiHv#NewPlayerUnlocked #SempreMilan pic.twitter.com/HH9Mznb5V5