Դանիա-Բելգիա խաղը 10-րդ րոպեին կանգնեցվել է՝ ի աջակցություն Էրիկսենի
ԵՎՐՈ-2020-ի երկրորդ տուրի շրջանակում այս րոպեներին ընթանում է Դանիա-Բելգիա հանդիպումը: Խաղի 11-րդ րոպեին մրցավարը սուլեց, հանդիպումը դադարեցվեց, և մի քանի վայրկյան երկրպագուներին ու խաղացողներն իրենց աջակցությունը հայտնեցին Քրիստիան Էրիկսենին:
Դանիացի երկրպագուները պաստառ բացեցին, որի վրա գրված էր.
«Ամբողջ Դանիան քեզ հետ է, Քրիստիան»:
Հիշեցնենք, որ առաջին տուրի Ֆինլանդիա-Դանիա հանդիպման ժամանակ Էրիկսենը սրտի կանգի հետևանքով ուշագնաց եղավ: Բժիշկները մեծ դվարությամբ «Ինտերի» կիսապաշտպանին «կյանք վերադարձրին», իսկ հիմա Էրիկսենը բուժվում է Կոպենհագենի հիվանդանոցներից մեկում:
Աղբյուր ArmSport.am