Բայդենը պատրաստ է հանդիպել Սի Ծինփինի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է երկկողմ հանդիպման Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ, և նման շփումը կարող է տեղի ունենալ աշնանը Հռոմում կայանալիք մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում:
Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Նա (Բայդենը) ապագայում հնարավորություններ կփնտրի Սի Ծինփինի հետ շփվելու համար: Այս պահին մենք հատուկ ծրագրեր չունենք (Միացյալ Նահանգների և Չինաստանի ղեկավարների հանդիպում անցկացնել):
Բայց ես նշեմ, որ երկու ղեկավարներն էլ հոկտեմբերին, հավանաբար, ներկա կլինեն Իտալիայում գտնվող «Քսանյակի խմբի» գագաթնաժողովին »,-ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: