Զախարովան` Շուշիի հռչակագրի մասին
Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Շուշիի հռչակագիրը:
«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի կամ Ադրբեջանի հարաբերությունների խառնումը երրորդ կողմերի հետ: Մենք սրա հիման վրա ենք դիտարկում Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակի վերջին շփումները»,- հայտարարել է Զախարովան:
Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:
Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները: