Իսպանացին մորը սպանելու և նրան ուտելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտվել (լուսանկարներ)
Իսպանիայում տղամարդը մորը սպանելու և նրան ուտելու համար 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է CNN-ը։
«Իսպանացի մարդակեր» մականունը ստացած Ալբերտո Սանչես Գոմեսը 2019 թվականի սկզբին Մադրիդի իր բնակարանում մոր հետ վիճաբանությունից հետո նրան խեղդամահ էր արել։ Ավելի ուշ նա կտրատել էր մոր մարմինը և առնվազն 15 օրվա ընթացքում կերել այն:
Նշվում է, որ դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները Գոմեսի մոր մարմնի մասերը հայտնաբերել էին սառնարանում և աղբի տոպրակների մեջ։
Նա ձերբակալվել էր 2019 թվականի փետրվարին․ հիշյալ գործով դատավարությունը սկսվել էր ապրիլին, իսկ օրերս հրապարակվել է նրա դատավճիռը, որի համաձայն՝ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։