«Փրկել Ամերիկան»․ Թրամփը նախագահի պաշտոնը թողնելուց ի վեր առաջին անգամ հունիսի 26-ին խոշոր հանրահավաք կանցկացնի
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այս տարեսկզբին Սպիտակ տնից հեռանալուց հետո առաջին անգամ հունիսի 26-ին Օհայո նահանգում խոշոր հանրահավաք կանցկացնի, ասված է ամերիկյան վարչակազմի նախկին ղեկավարի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ Save America («Փրկել Ամերիկան») անունով հանրահավաքը կդառնա «առաջիկայում անցկացվելիք հանրահավաքներից առաջինը», որի նպատակը կլինի առաջ մղել America First («Նախևառաջ՝ Ամերիկան») շարժման գաղափարախոսությունը։
«Փրկել Ամերիկան» շարժման նպատակն է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության մեջ առաջին հերթին կարևորել Ամերիկան։ Մենք հպարտանում ենք մեր երկրով, մենք մեծարում ենք մեր հարուստ ժառանգությունն ու ազգային ավանդույթները, հարգում ենք մեր դրոշը»,- ասված է նախկին նախագահի տարածած հայտարարության մեջ։