«Թրամփն է հաղթել»․ Բեն Լադենի ազգականուհին Բայդեն-Պուտին հանդիպման ժամանակ բողոքի ակցիա է կազմակերպել (տեսանյութ)
«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին ղեկավար Ուսամա Բեն Լադենի ազգականուհին Ժնևում Բայդեն-Պուտին հանդիպման ընթացքում բողոքի ակցիա է կազմակերպել՝ հայտնվելով նավակի մեջ կանգնած՝ ձեռքին «Թրամփն է հաղթել» գրությամբ պաստառով, հայտնում է The Recount-ն իր թվիթերյան հաշվում։
Նշվում է, որ Նուրը Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցն է և կարծում է, որ հենց նա է հաղթել 2020 թվականի նախագահական ընտրություններում։
Ավելի վաղ Fox News-ի եթերում Նուրը խոսել էր իր նկատմամբ ատելության մասին՝ նշելով, որ նրան ավելի շատ ատում են Թրամփին սատարելու, քան Բեն Լադենի ազգանունը կրելու համար։
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևի «Լա Գրանժ» վիլլայում տեղի էր ունեցել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որը բաղկացած էր նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներից և ընդհանուր առմամբ տևել է 4,5 ժամ։
Today in WTF: Noor bin Laden, Osama bin Laden's niece, protests the Biden-Putin summit in Geneva with a "Trump Won" flag. pic.twitter.com/pwVW0rsh8A
— The Recount (@therecount) June 16, 2021