«Իսկապես ցանկանում ես նորից վերադառնալ». ռուս զբոսաշրջիկը կիսվել է Հայաստանում անցկացրած հանգստից տպավորություններով (լուսանկարներ)
Հայաստանում իր հանգիստն անցկացրած ռուս զբոսաշրջիկն ուղևորությունը նկարագրելիս նշել է, որ «շատ կցանկանար նորից վերադառնալ»: Հայաստանյան հանգստից ստացած տպավորություններով նա կիսվել է Тонкости туризма պորտալի հետ, ինչից հետո նրա մեկնաբանությունը հրապարակվել է Яндекс.Дзен հարթակում:
Ըստ ռուս կնոջ` տասնօրյա էքսկուրսիոն շրջագայությունը` Երևանում և Հալիձորի հյուրանոցներում տեղավորմամբ, ներառյալ ավիատոմսեր և սնունդ, երկուսի համար արժեցել է 64 800 ռուբլի: Երկու օր կազմակերպված էքսկուրսիաներից հետո, որոնք «աշխույժ և հետաքրքիր էին», զբոսաշրջիկը որոշել է ինքնուրույն շարունակել այցելել տեսարժան վայրեր: Օրինակ՝ նա այցելել է Տաթև և Դիլիջան: Բացի այդ, նրան հաջողվել է այցելել էքստրեմալ զվարճանքի պուրակ, որտեղ նա թռել է զիփլայնով:
Զբոսաշրջիկը նշել է, որ «իսկապես ուզում է վերադառնալ Հայաստան», քանի որ իր ճանապարհորդության ընթացքում նա չի հասցրել տեսնել երկրի «տեսարժան վայրերի անգամ տասներորդ մասը»: Կինն առանձնահատուկ ընդգծել է տեղի բնակիչների հյուրընկալությունն ու արձագանքելու պատրաստակամությունը, ըստ նրա, նրանք պատրաստ էին «օգնել և խորհուրդ տալ»:
«Ուղեկցորդներն ու հասարակ մարդիկ, վաճառողները, տաքսու վարորդները շատ են սիրում իրենց երկիրը և պատրաստ են անվերջ խոսել այդ մասին: Անմիջապես ներթափանցում ես և փորձում նրանց հայացքով նայել Հայաստանին», - ամփոփել է ճանապարհորդը:
Հունիսի սկզբին ռուսները նշել են արտերկրյա արձակուրդի ամենապահանջված ուղղություններն ամռան առաջին ամսվա ընթացքում: Այսպիսով, Հայաստանը դարձել է առաջատարն արտերկիր մեկնելու ուղղությունների շարքում. հունիսին այս երկրում արձակուրդը կանցկացնի հարցվածների 31,2 տոկոսը: