Թուրքիայում 25 օրվա ընթացքում 15 ոստիկան է ինքնասպան եղել
Թուրքիայի ոստիկանների արհմիության նախագահ Ֆարուք Սեզերն ասել է, որ անցնող 25 օրերի ընթացքում ընդհանուր առմամբ 15 ոստիկան է ինքնասպան եղել, հայտնում է Ahval թերթը և հավելում, որ տարվա սկզբից ի վեր ինքնասպան է եղել ոստիկանական ուժերի 40 ծառայող։
Սեզերը նշել է, որ աշխատանքային անկանխատեսելի գրաֆիկն ու երկար ժամերը մեծ դեր ունեն ոստիկանների ինքնասպանության հարցում, և հավելել, որ Թուրքիայի ոստիկանության ուժերն ամսական աշխատում են առնվազն 240 ժամ՝ ի տարբերություն պետական ծառայողների, որոնք աշխատում են ամիսը 160 ժամ։ Արհմիության նախագահը հավելել է, որ ոստիկաններից ոմանք աշխատում են ընդհուպ ամսական 400 ժամ։
«Հաճախ 15 ոստիկանի հանձնարարվում է այնպիսի աշխատանք, որը կարող են անել մի քանիսը», - ասել է Սեզերը՝ հավելելով, որ ոստիկանության ուժերը երբեք լավ չեն կառավարվել։