Անցնելով 3800 կմ. պորտուգալացի դեռահասն Ատլանտյան օվկիանոսը «հաղթահարած» շշի մեջ նամակ է գտել (լուսանկար)
Պորտուգալիայում բնակվող դեռահասն Ատլանտյան օվկիանոսը «հաղթահարած» շշի մեջ պահված հաղորդագրություն է գտել, որը մոտ 4 հազար կիլոմետր է անցել, հայտնում է ABC News-ը և հավելում, որ շիշը գտել է 17-ամյա Քրիստիան Սանթոսը՝ Ազորյան կղզիներում ստորջրյա որսի ժամանակ։
Սանթոսը լողալիս գտել է 2018 թվականին Ռոդ Այլենդի մերձակայքում ջուրը նետված պլաստմասե շիշ, որի մեջ եղել է հետևյալ գրությունը․ «Այժմ Գոհաբանության օրն է։ Ես 13 տարեկան եմ և այցելում եմ ընտանիքիս Ռոդ Այլենդում։ Ես Վերմոնտից եմ»։
Գրության մեջ նշված է եղել նաև էլեկտրոնային փոստի հասցեն՝ պատասխան նամակի համար։
Քրիստիան Սանթոսի մայրն էլեկտրոնային փոստի հասցեին նամակ է ուղարկել, սակայն պատասխան նամակ չստանալուց հետո որոշել է նամակը հրապարակել Facebook-ում՝ այն գրողին գտնելու նպատակով։