«ՌԴ-ն հուսահատորեն ցանկանում է մնալ համաշխարհային գերտերություն». Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո Ժնևից մեկնելուց առաջ հայտարարել է, որ «Ռուսաստանն այժմ շատ ծանր վիճակում է»: Նրա կարծիքով՝ Ռուսաստանն ամեն կերպ փորձում է պահպանել գերտերության կարգավիճակը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ վերջին երեք-հինգ տարիներին խոշոր երկրները սկսել են իրենց հարց տալ` ինչպե՞ս պահպանել իրենց առաջնորդությունն աշխարհում: ԱՄՆ-ն ևս, ինչպես մանրամասնել է Բայդենը, նման կերպ է վարվում:
«Ռուսաստանն այժմ շատ, շատ բարդ իրավիճակում է: Չինաստանը ճնշում է նրանց: Նրանք հուսահատորեն ցանկանում են մնալ համաշխարհային գերտերություն», - ասել է նա:
Բացի այդ, նա այն կարծիքին է՝ ՌԴ-ն փորձում է արդիական մնալ:
«Նրանք չեն ցանկանում լինել, ինչպես ասում են որոշ քննադատներ, «միջուկային զենքով Վերին Վոլտա», - հստակեցրել է Բայդենը: