Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 96, մահվան՝ 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 224 000 է, մահվան դեպքերինը՝ 5585
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 96 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 000-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է մեկ քաղաքացի, մահացածների թիվը 4491 է:
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հունիսի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1094 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է մեկ մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5585-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 122 է, ընդհանուր առողջացածներինը՝ 215 655, փաստացի բուժվողներինը՝ 2760 (մեկ օրում նվազել է 27-ով): Մեկ օրում արվել է 3814 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 138 719 թեստ: