Դեռ հիմքեր չկան Միացյալ Նահանգները ոչ բարեկամական երկրների ցուցակից հանելու համար. Պեսկով
Մինչ այժմ հիմքեր չկան Միացյալ Նահանգները ոչ բարեկամական երկրների ցուցակից հանելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման արդյունքները, գրում է Gazeta.ru-ն:
Նա մանրամասնել է, որ բանակցություններն ընթացել են մոտավորապես այնպես, ինչպես սպասում էր ռուսական կողմը:
Բացի այդ, մամուլի քարտուղարը նշել է, որ դեռ հայտնի չէ, թե ով է գլխավորելու ռուսական պատվիրակությունը Վաշինգտոնի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցություններում: