Խաղաղապահներն ապահովում են Մարտունիի շրջանի ջրագծի վերականգնողական աշխատանքների անվտանգությունը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողները կատարում են հրադադարի ռեժիմի վերահսկման և Արցախում կողմերի սահմանազատման գծի մերձակայքում բնակավայրերի ենթակառուցվածքի վերականգնողական աշխատանքների անվտանգության ապահովման խնդիրները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Մարտունիի շրջանում անվտանգության ապահովման նպատակով ռուսաստանյան խաղաղապահներն իրականացնում են վերականգնողական աշխատանքներ՝ երկու բնակավայր ջրով ապահովելու համար ջրատար մայրուղի կառուցելու ուղղությամբ:
Անմիջապես վերականգնողական աշխատանքների վայրում սակրավորները զննում են իրականացրել հարակից տարածքում, որից հետո թույլատրել են ինժեներական տեխնիկայի աշխատանքը:
20 կմ խողովակաշարը փոխելուց հետո Արցախի Թաղավարդ և Կարմիր Շուկա գյուղերի ավելի քան 2500 բնակիչ կապահովվի խմելու ջրով: