ԱՄՆ-ն Ռուսաստանին իր թշնամին է հռչակել. Պուտին
Միացյալ Նահանգները Ռուսաստանին իր հակառակորդն ու թշնամին է հայտարարել դեռևս 2017 թվականին և որոշել է աջակցել ՌԴ-ում քաղաքական կազմակերպություններին: Այս մասին իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ԱՄՆ-ն Ռուսաստանին հայտարարել է իր թշնամի, հակառակորդ, Կոնգրեսը դա արել է 2017 թվականին: Միացյալ Նահանգների օրենսդրությունը ներառում է դրույթներ այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է պահպանի ժողովրդավարական կառավարման կանոններն ու կարգը մեր երկրում և աջակցի քաղաքական կազմակերպություններին»,-ասել է Պուտինը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ժնևում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների ընդլայնված ձևափափով հանդիպումը: Ըստ CNN- ի, Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցություններն ընդհանուր առմամբ տևել են 3,5 ժամ: