Հինգերորդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել
Հինգերորդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ հունիսի 15-ին մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն։
Ինչպես Operativ.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եռօրյա զորավարժության նպատակը հրամանատարների հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը: Զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական խնդիրներ: