Ժնևում ավարտվել են Պուտինի ու Բայդենի նեղ կազմով բանակցությունները. դրանք տևել են 2 ժամ
Ժնևում ավարտվել են ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նեղ կազմով բանակցությունները: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նախագահներից բացի բանակցություններին ներկա էին երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը:
«Լա Գրանժ» վիլլայում հանդիպումը սկսվել է Երևանի ժամանակով մոտավորապես 15:30-ին, ուստի գագաթնաժողովի առաջին մասը տևել է շուրջ 2 ժամ:
Բանակցությունների ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններում շատ հարցեր են կուտակվել:
«Հուսով եմ, որ մեր հանդիպումը արդյունավետ կլինի», - ասել է Ռուսաստանի ղեկավարը բանակցություններ սկսելիս:
Ընդմիջումից հետո կողմերը կսկսեն ընդլայնված կազմով երկխոսությունը: Ընդհանուր առմամբ, բանակցությունների համար 5 ժամ է նախատեսված: