Կոլումբիայի ռազմաբազայում պաշտոնյաներ ներկայացած անհայտ անձինք պայթեցրել են 2 մեքենա, վիրավորվել է 36 մարդ (լուսանկարներ)
Կոլումբիայի Կուկուտա քաղաքում գտնվող ռազմաբազայում անհայտ անձինք 2 մեքենա են պայթեցրել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն 36 մարդ, որոնցից 3-ը գտնվում են ծանր վիճակում, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Անհայտ անձինք, որոնք ներկայացել են որպես պաշտոնատար անձինք՝ ռազմաբազայի տարածք մուտք գործելու նպատակով, պայթեցրել են երկու մեքենա, որի հետևանքով վիրավորվել է 36 մարդ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Կոլումբիայի ազգային պաշտպանության նախարար Դիեգո Մոլանոն հարձակման համար մեղադրել է «Ազգային ազատագրական բանակ» խմբավորմանը։
Երկրի նախագահ Իվան Դուկեն որոշել է մեկնել Կուկուտա՝ «հանդիպելու իրավապահ մարմինների ղեկավարության և քաղաքային իշխանությունների հետ»: