ՌԴ-ում ջրհեղեղից տուժած կինը բողոքել է քաղաքապետին. վերջինս ի պատասխան նրան է նվիրել իր ռետինե երկարաճիտ կոշիկները
ՌԴ կազմում ներառված Տիվայի Հանրապետության Կիզիլ քաղաքի բնակչուհին քաղաքապետ Քարիմ Սաղաան- օօլին բողոքել է, որ ջրհեղեղի ժամանակ իրեն պատկանող հողատարածքը ջրի տակ է անցել: Ի պատասխան դրան` քաղաքապետը դժգոհ կնոջը նվիրել է իր ռետինե երկարաճիտ կոշիկները:
Ինչպես նշում է lenta.ru-ն, դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքապետը մասնագետների հետ գնահատում էր ջրհեղեղի պատճառած վնասները:
Կինը քաղաքապետին պատմել է, որ ջուրը հեղեղել է ինչպես հողամասը, այնպես էլ տունը, և այնտեղ անհնար է քայլել առանց երկարաճիտ կոշիկների: Դա լսելով` Սաղաան-օօլը հանել է իր կոշիկներն ու դրանք նվիրել կնոջը, որպեսզի վերջինս կարողանա շրջել տարածքում: