Ֆրանսիա-Գերմանիա խաղից առաջ պարաշյուտիստը վայրէջք է կատարել խաղադաշտում (լուսանկարներ, տեսանյութ)
Եվրո-2020-ի շրջանակում Ֆրանսիայի և Գերմանիայի ազգային հավաքականների միջև հանդիպման մեկնարկից առաջ պարաշյուտիստն անսպասելիորեն վայրէջք է կատարել խաղադաշտում, հայտնում է sport.segodnya.ua կայքը և հավելում, որ միջադեպի հետևանքով դադարեցվել են խաղի նախապատրաստական աշխատանքները։
Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում կայացած խաղից առաջ լրագրողների տրիբունայի վրայով պարաշյուտիստն իջել է խաղադաշտ։ Պարաշյուտի վրա գրված է եղել «Գրինփիս», ինչպես նաև նավթամթերքից հրաժարվելու կոչ։
Նշենք, որ ինքնագոլի շնորհիվ Ֆրանսիան 1:0 հաշվով հաղթել է Գերմանիային:
Can't believe I just caught this on video. Parachuted into the stadium, got caught in the spider cam and nearly crashed into the crowd. Hope he's ok! #GERFRA #EURO2020 pic.twitter.com/PJ49WYdFM9
— Max Merrill (@MaxMerrill_) June 15, 2021