Թուրքիան ԱՄԷ-ից պահանջել է արտահանձնել սկանդալային մաֆիոզի Սեդաթ Պեկերին
Թուրքիան ԱՄԷ-ից պահանջել է արտահանձնել սկանդալային մաֆիոզի Սեդաթ Պեկերին: Սակայն Անկարայի եւ Աբու Դաբիի միջեւ արտահանձնման պայմանագրի բացակայության պատճառով, ըստ երեւույթին, պաշտոնական հայցին պատասխան չի տրվել:
Իրավիճակին ծանոթ անանուն թուրքական աղբյուրները Middle East Eye-ին հայտնել են, որ արտահանձնման հայցը ներկայացվել է այն բանից հետո, երբ այս տարվա սկզբին Դուբայում բնակվող Պեկերի ձերբակալման երկու օրդեր է տրվել:
Ըստ աղբյուրներից մեկի, Թուրքիայի ՆԳՆ-ն անցյալ ամիս դիմել էր նաեւ ԱՄԷ-ի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրո` պահանջելով ձերբակալել Պեկերին: «Սակայն ԱՄԷ-ի Ինտերպոլը Ինտերպոլից պահանջել է կալանքի միջազգային օրդեր», որի արդյունքում ձերբակալումը տեղի չի ունեցել:
Մայիսի սկզբից Պեկերը գտնվում է Դուբայում՝ YouTube-ում տեղադրելով տեսանյութեր, որոնք դիտվել են ավելի քան 100 միլիոն անգամ: Տեսանյութերում նա մերկացնում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք մոտ են նախագահ Թայիփ Էրդողանին:
49-ամյա Պեկերը հայտնի է դարձել 1990-ականներին, իսկ 2007-ին դատապարտվել է 14 տարվա ազատազրկման` հանցագործությունների համար, այդ թվում՝ հանցավոր խմբավորման ստեղծումն ու ղեկավարումը:
Մի շարք տեսանյութերում Պեկերը հայտարարում է կասկածելի մահերի, բռնաբարությունների եւ թմրանյութերի վաճառքի մասին, որոնք կապված են Էրդողանի շրջապատի հետ: