«Փյունիկը» հրաժեշտ է տվել թիմի ավագին և ունի 2 նորեկ
Երևանի «Փյունիկից» հեռացել է թիմի ավագ Ալիկ Առաքելյանը։ 25-ամյա կիսապաշտպանի պայմանագրի ժամկետը լրացել է, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ալիկ Առաքելյանը «Փյունիկում» հանդես էր գալիս 2015 թվականից։ Երևանյան ակումբի կազմում նա անցկացրել է 153 հանդիպում։
«Փյունիկի» կազմը համալրել են Էդգար Մովսեսյանը և Արամ Քոչարյանը:
22-ամյա կիսապաշտպան Էդգար Մովսեսյանը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել ռումինական «Ֆորեստայում» Երևանի «Նոայում» ու Չարենցավանի «Վանում»։
25-ամյա կիսապաշտպան Արամ Քոչարյանը ևս «Ուրարտուի» սան է: Նախկինում նա խաղացել է Երևանի «Արարատում», «Լոկոմոտիվում», «Գանձասար-Կապանում» և Վանաձորի «Լոռիում»։