Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ձախ արմատական «Ազատ Պերու» կուսակցությունը ներկայացնող Պեդրո Կաստիլիոն
Պերուի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթանակ է տարել ձախ արմատական «Ազատ Պերու» կուսակցությունը ներկայացնող Պեդրո Կաստիլիոն, հաղորդում է ТАСС-ը:
Ըստ ձայների հաշվարկի արդյունքների՝ Կաստիլիոն ստացել է ձայների 50,125%-ը, իսկ նրա մրցակիցը՝ Կեիկո Ֆուհիմորին, որն ավելի շատ ձայն էր ստացել առաջին փուլում, հավաքել է քվեների 49,875%-ը՝ 44 000 ձայնով պակաս:
Ընտրությունների առաջին փուլն անցկացվել էր հունիսի 6-ին: Այդ ժամանակ Պերուի նախկին նախագահի դուստրը՝ աջակողմյան «Ժողովրդական ուժ» կուսակցությունը ներկայացնող Կեյկո Ֆուխիմորին, 52,9 տոկոս ձայնով առաջատարն էր, իսկ Կաստիլյոն հավաքել էր ձայների 47,1 տոկոսը։