Իշխանության համար ոչ մի կարմիր գիծ չկա. «Հրապարակ»
«Ինչի ասես, որ չեն դիմում այս օրերին քաղաքական ուժերը՝ իշխանության մնալու կամ իշխանության գալու համար։ Քաղաքական գործիչների այդ գերմարդկային ճիգերը միայն կարեկցանք են առաջացնում և զարմանք՝ ինչքա՜ն քաղցր բան է այս իշխանությունը, որ մարդիկ պատրաստ են ամեն ստորության, նենգության, ամենամերժելի քայլերի՝ միայն թե անհրաժեշտ քվեների քանակը ստանան և սողոսկեն խորհրդարան։
Այս ընտրարշավին հետևելիս ակամայից հավատդ ես կորցնում մարդկության, նրա բարձր որակների, անկեղ մտադրությունների հանդեպ։ Հասկանում ես, որ չկան կարմիր գծեր, որոնք քաղաքական դաշտում արգելված է հատելը, հակառակը՝ հանուն ցանկալի քվեների, ամեն ինչ թույլատրելի է։ Մենք լուրեր ենք ստանում, որ իշխանությունն այս շրջանում տարբեր խորամանկություններ ու հնարքներ է մտածում՝ վերարտադրվելու համար:
Մարզերից մեկից, օրինակ, երեկ տեղեկություն ստացանք, որ վարչական ռեսուրսին հրահանգ է իջեցվել, որ Փաշինյանի կողմնակիցները հունիսի 20-ին քվեարկության գնան մինչև ժամը 12-ը: Դրանից հետո նիկոլականները, ըստ այդ աղբյուրի, սադրանքներ են կազմակերպելու՝ մեծ դեբոշներ, բախումներ, որի ընթացքում այնպիսի իրադարձություններ են լինելու, որ մարդիկ վախենան ու այլևս դուրս չգան տներից, չգնան ընտրատեղամասեր: «Այս տարբերակով, եթե մասնակցությունը ցածր լինի, Փաշինյանի հաղթանակն անվիճելի կլինի, և կստացվի, որ իր էլեկտորատը քվեարկեց, իսկ մյուսներին՝ չհասցրեց»,- ասում է վարչական աղբյուրը, որը դեմ է այս ստոր մեթոդներին և հանգստացնում է մեզ․
«Այս իշխանությունների ո՞ր ծրագիրն է իրականություն դարձել, որ սա դառնա՝ չեն կարողանա գլուխ բերել, մի վախեցեք»։ Չի բացառվում նաև, որ այս լուրերը տեղեկատվական «բադիկներ» են՝ Փաշինյանի մրցակիցների կողմից տարածվող»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։