Հաշիվ փակող գործարարները. նախկին ընդդիմադիրը՝ հեղափոխական ճամբարում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Սյունիքում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Կարապետյանը՝ Չերիի Վահանը։ Նա ընկերակցել էր Խաչատուր Սուքիասյանին և ՔՊ-ականների հաշիվն է փակել Սյունիքի օբյեկտներում։ Թե ինչպես է նա հայտնվել հեղափոխական ճամբարում, չհաջողվեց նրանից պարզաբանում լսել, սակայն ժամանակ առաջ գրվել էր, որ իմքայլական Հայկ Սարգսյանի և Չերիի Վահանի միջև ընդհարում է եղել։
Ի դեպ, Սյունիք էր մեկնել ՔՊ թիմի մեծ մասը, անգամ՝ մեկուսացած Արարատ Միրզոյանը, սակայն երթի ժամանակ միայն Ալեն Սիմոնյանն էր քայլում առաջնորդի հետ, մյուսները դուխ չեն արել զբոսնել քաղաքներում։ Փաշինյանին մարզպետի հետ դիմավորում էր նաև գործարար Սուրեն Բալայանը, ով Ջերմուկի Աշոտ Արսենյանի հին հակառակորդն է և անցյալում քննադատել էր Փաշինյանին, թե «այս իշխանությունները կարծես թե շարունակում են հների տնտեսական քաղաքականությունը, չեն ցանկանում ազատվել հին վարչակարգի ստեղծած մոնոպոլիստներից, դեռ ավելին՝ նրանց համար արտոնություններ են սահմանում, որի կարիքը նրանք չունեն»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։