Ավստրալիայում 350.000 դոլարով աճուրդի է հանվելու վարորդից առգրավված Lamborghini Huracan Performante-ը
Ավստրալիայի Քվինսլենդի ոստիկանությունը աճուրդի է հանում 28-ամյա վարորդից առգրավված 350 հազար դոլար արժողությամբ Lamborghini Huracan Performante-ը: Վարորդը ճանապարհային երթեւեկության տասնյակ խախտումներ է թույլ տվել՝ այդ թվում՝ գերազանցել է արագությունը եւ վարել է ոչ սթափ վիճակում:
2019 մոդելը հատուկ տեխնիկական առանձնահատկություններ ունի՝ ներառյալ ածխածնային մանրաթելերից վերջնամշակում եւ մանուշակագույն ներկ:
Ավստրալիան ունի չափազանց խիստ օրենքներ, որոնք թույլ են տալիս իշխանություններին անվերադարձ առգրավել եւ վաճառել օրինախախտների ավտոմեքենաները, իսկ հասույթը փոխանցվում է պետբյուջե:
«Ոստիկանությունը չի հանդուրժի անխոհեմ եւ վտանգավոր պահվածքը մեր ճանապարհներին, ինչը վտանգում է այլ երթեւեկողների կյանքը», - News.com.au-ին ասել է կոմիսարի օգնականի պաշտոնակատար Ռեյ Ռոհվեդերը: