Հրապարակվել է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարությունը
Մենք վճռական ենք աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը, այս մասին ասված է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքներով հայտարարության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տունը։
Համատեղ հայտարարության 28-րդ կետում, մասնավորապես, նշվում է՝ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են Հարավային Կովկասում աջակցել երկարաժամկետ խաղաղության, կայունության հաստատման ջանքերին»։
«Մենք վճռական ենք աջակցել ԵՄ Արևելյան գործընկերների ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը և պաշտպանելու ենք Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի Հանրապետությունների բարեփոխումների ուղին։ Մենք վճռական ենք նաև Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության, կայունության հասնելու հարցում»,- ասած է հայտարարության տեքստում։
Նշվում է նաև, որ «ԵՄ-ն և ԱՄՆ-ն մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները ոտնահարելու համար հաստատակամ են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու հարցում»։