Բայդենի որդին նկարչի կարիերա է սկսել (լուսանկարներ)
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, որպես նկարիչ կարող է մեծ հաջողությունների հասնել․ մի շարք արվեստագետներ պնդում են՝ նրա աշխատանքներն «իսկապես տպավորիչ են և աչքի են ընկնում գեղացիկ գունային համադրությամբ», գրում է New York Post-ը։
«Կարծում եմ՝ բավականին հաջող են ստացվում, ինձ դրանք դուր են գալիս»,- ասել է Նյու Յորքի գեղարվեստի դպրոցի տնօրեն Մարկ Թրայբը, որի խոսքով՝ «արտառոց գունային համադրությունները շարժում են կտավները դիտողի հետաքրքրությունը»։
«Ես 1956-ից այս ոլորտում եմ ու թեև ժամանակակից արվեստի մեծ սիրահար չեմ, ինձ հիացրել են Հանթեր Բայդենի աշխատանքները»,- իր հերթին, հայտնել է Մանհեթենի կենտրոնում գտնվող Ալեքսանդր պատկերասրահի սեփականատեր Ալեքս Ասևեդոն։
51-ամյա Հանթերը վերջերս հայտարարել էր, որ այսուհետ զբաղվելու է նկարչությամբ և աշնանը պատրաստվում է Լոս Անջելեսում, ապա Նյու Յորքում մասնավոր ցուցահանդեսի շրջանակում ցուցադրել իր աշխատանքները։
Թերթը նշում է Հանթերի արվեստի ստեղծագործությունների գները տատանվում են 75 000 դոլարից կես միլիոն դոլարի սահմաններում։