Ալիկ Առաքելյանը հեռացավ «Փյունիկից»
«Փյունիկ» ՖԱ-ից հեռացել է կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։ Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ալիկ Առաքելյանը «Փյունիկում» էր 2015 թվականից։ Թիմի կազմում 25-ամյա կիսապաշտպանն անցկացրել է 153 հանդիպում։
«Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնել Ալիկ Առաքելյանին ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։
Աղբյուր ArmSport.am