Եվրո-2020. Պորտուգալիան հաղթանակով սկսեց Եվրոպայի առաջնությունը
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին «մահվան խմբի»` F խմբի հավաքականները:
Բուդապեշտի «Ֆերենց Պուշկաշ»-ի անվան մարզադաշտում Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը մրցեց Հունգարիայի դեմ: Առաջին կեսում Պորտուգալիան տիրել էր նախաձեռնությանը և հանդես էր գալիս «առաջին համարի» ներքո: Ըստ վիճակագրության Հունգարիան ընդամենը մեկ հարված էր կատարել դեպի դարպասը: Մի քանի սուր պահեր ուներ պորտուգալացիների առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսում հունգարները սկսեցին անհանգստացնել պորտուգալացի պաշտպաններին իրենց գրոհներով: Իսկ Պորտուգալիան այդպես էլ չէր կարողանում գտնել Հունգարիային դարպասը տանող ճանապարհը: Հունգարիայի հավաքականի հաջողվեց նաև գոլ խփել 79-րդ րոպեին, բայց մրցավարները խաղից դուրս իրավիճակ գրանցեցին:
Պորտուգալիային հաջողվեց գրավել մրցակցի դարպասը 84-րդ րոպեին: Աչքի ընկավ Հերերուն: Այնուհետ` 87-րդ րոպեին նշանակված 11մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, որը դարձավ հերթական ռեկորդի հեղինակ, Եվրոպայի առաջնություններում խփելով 10-րդ գնդակը: Պորտուգալական ֆուտբոլի աստղը խփեց նաև երկրորդ գնդակը, գեղեցիկ գրոհից հետո արագ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում:
Հունգարիա-Պորտուգալիա` 0:3:
Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 19-ին կմրցի Գերմանիայի, իսկ Հունգարիան` Ֆրանսիայի դեմ: