Ռոնալդուն ռեկորդ է սահմանել Եվրո-2020-ի մեկնարկային խաղին
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր ռեկորդ է սահմանել:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության F խմբի առաջին տուրի խաղում դուրս գալով մարզադաշտ` պորտուգալացին ֆուտբոլի պատմության մեջ դարձել է միակ ֆուտբոլիստը, որը մասնակցել է 5 առաջնության:
Ռոնալդուն մասնակցել է 2004, 2008, 2012, 2016, 2020 թվականների Եվրոպայի առաջնություններին: 2016 թվականին Պորտուգալիան դարձավ Հին աշխարհամասի չեմպիոն:
Եվրոպայի այս առաջնությունում Պորտուգալիան ընդգրկված է «մահվան խմբում» և կմրցի Գերմանիայի, Ֆրանսիայի և Հունգարիայի դեմ: