ԱՄՆ-ն արգելել է մի շարք երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, շների ներմուծումը
Հուլիսի 14-ից ԱՄՆ կառավարությունը կատաղության սպառնալիքի պատճառով կարգելի աշխարհի 113 երկրից շների ներմուծումը պետության տարածք:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի (CDC) մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ նման նախազգուշական միջոցառումը կրելու է ժամանակավոր բնույթ, բայց անհրաժեշտ է ապահովել ԱՄՆ ներմուծված շների առողջությունն ու անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել հանրային առողջությունը կատաղության վիրուսից:
Ըստ CDC-ի՝ Միացյալ Նահանգներ բերված բոլոր շների 6 տոկոսը բերվում են երկրներից, որոնք ունեն կատաղությամբ վարակելու բարձր ռիսկ: Այդ երկրներից են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Ադբեջանը, Չինաստանը, Սաուդյան Արաբիան, Քենիան, Վիետնամը, Պերուն, Լիբիան, Թուրքիան, Բրազիլիան, Հնդկաստանը և այլն:
Վարչությունը խոստովանել է, որ ԱՄՆ-ն 2007-ին ոչնչացրել է վիրուսը, բայց մտավախություն կա, որ նույնիսկ մեկ վարակված շան ներմուծումը կարող է հանգեցնել մահացու հիվանդության փոխանցմանը ինչպես մարդկանց, այնպես էլ ընտանի և վայրի կենդանիներին: