Դեմառդեմ հանդիպում, փաստաթղթերի ստորագրում, զբոսանք. հրապարակվել է Էրդողանի` Շուշի կատարելիք այցի ծրագիրը
Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հունիսի 15-ին Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի կատարելիք այցի ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Էրդողանն այսօր Շուշիում հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ադրբեջանի նախագահի հետ դեմառդեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն, որին կհաջորդի համատեղ մամուլի ասուլիսը:
«Պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Շուշիում հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի նախագահի հետ դեմառդեմ հանդիպումից հետո տեղի կունենա փաստաթղթերի ստորագրման արարողություն»,-«ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվում դիվանագիտական աղբյուրը:
Դրանից հետո Թուրքիայի նախագահը զբոսնելու է Շուշիում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Operativ-ը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան:
Այցի շրջանակում այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում տեղի կունենան երկկողմ հանդիպումներ, որտեղ կքննարկվեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների բոլոր ասպեկտները և դրանց հետագա խորացումը: