Ինչպես է Ադրբեջանը ՀՀ-ին հանձնել 15 ռազմագերիներին. հրապարակվել են կադրերը (տեսանյութ)
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են գերեվարված հայ զինծառայողներին Հայաստանին հանձնելու կադրերը:
Հիշեցնենք՝ հունիսի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել էր, որ Հայաստան է վերադարձել 15 գերի:
Բացի այդ, նա հրապարակել էր գերությունից վերադարձածների անունները.
Ստեփանյան Արթուր Լևոնի, Արմավիր
Էլիբեկյան Գեղամ Արշակի, Արտաշատ
Սեդրակյան Ալեքսան Արմենի, Արմավիր
Գասպարյան Էրիկ Արշակի, Երևան
Բաբայան Սաշա Մարտինի, Մասիս
Անդրեասյան Արտակ Գառնիկի, Էջմիածին
Խաչատրյան Էրիկ Սարիբեկի, Մասիս
Սերունյան Նարեկ Անդրանիկի, Քաղսի
Պետրոսյան Սասուն Շահնազարի, Ստեփանակերտ
Սարգսյան Վրույր Վալենտինի, Քանաքեռավան
Բուդոյան Արմեն Գագիկի, Վարդենիս
Օհանյան Բորիս Սամվելի, Ալավերդի
Աբգարյան Արթուր Նորիկի, Արմավիր
Ոսկանյան Դավիթ Հայկի, Արմավիր
Հունանյան Արգամ Հունանի, Արմավիր
Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 12-ին վրաց-ադրբեջանական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքուն հայկական կողմին է փոխանցել 15 ռազմագերիների, ինչի դիմաց ստացել է Աղդամի շրջանի ականապատման քարտեզները: Ըստ հայտարարության՝ այս գործողությունն իրականացվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աջակցությամբ:
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը հասել է 88-ի:
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցի դիվերսանտները:
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը.