Մենք որևէ մեկին սովորություն չունենք սպանելու. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը սովորություն չունի սպանել քաղաքական նկատառումներով: Այս մասին նա խոսել է NBC հեռուստաընկերությանը տված մեծ հարցազրույցում ՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին, գրում է Kp.ru-ն:
«Իհարկե ոչ. Մենք չունենք ինչ-որ մեկին սպանելու այդպիսի սովորություն, սա՝ առաջին», - ասաց Ռուսաստանի ղեկավարը:
Իր հերթին, Պուտինը հարցրել է լրագրողին այն մասին, թե ով է պատվիրել կնոջ սպանությունը, որը Թրամփի կողմնակիցների ելույթների ընթացքում մուտք էր գործել Կոնգրեսի շենք և որին գնդակահարել էր ոստիկանը:
«Գիտե՞ք, որ ունեք 450 մարդ, որոնք ձերբակալվել են Կոնգրես մտնելուց հետո: Եվ նրանք չէին եկել այնտեղ համակարգիչ գողանալու, նրանք եկել էին քաղաքական պահանջներով: 450 մարդ ձերբակալվել է, նրանց 15-ից 25 տարի ազատազրկում է սպառնում, և նրանք եկել էին քաղաքական պահանջներով: Սա հետապնդում չէ՞ քաղաքական հայացքների համար», - նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահը: