Բայդենը մեկնաբանել է Էրդողանի հետ հանդիպման արդյունքները
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը արդյունավետ է անվանել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումը: Այս մասին հայտնում է RT-ն:
«Մենք դրական և արդյունավետ հանդիպում ունեցանք», - ասել է Բայդենը ՏԱՍՍ-ին:
Բանակցություններից հետո ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել ԱՄՆ-Թուրքիայի հարաբերություններում «իրական առաջընթացի» հասնելու հարցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը նշել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանի հետ բանակցությունների թեմաները: