Ռոնալդու. Կմնամ «Յուվենտուսում», թե կհեռանամ՝ հիմա ամենագլխավորը չէ
Թուրինի «Յուվենտուսի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկացել մեկնաբանել իտալական ակումբից իր հեռանալու մասին լուրերը։
«Ես ամենաբարձր մակարդակում հանդես եմ գալիս արդեն 18 տարի։ Բոլոր այդ խոսակցություններն ինձ չեն անհանգստացնում։ Ինչ էլ տեղի ունենա, միայն դեպի լավը կլինի։
Կմնամ, թե կհեռանամ՝ հիմա ամենագլխավորը չէ։ Ես կենտրոնացած եմ հավաքականի խաղի վրա»,– Ռոնալդուի խոսքը մեջբերում է իսպանական Marca–ն։
36–ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։
Պորտուգալիայի հավաքականը Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրի հանդիպումը Հունգարիայի թիմի հետ կանցկացնի հունիսի 15–ին։
Իսպանական AS-ը հաղորդել էր, որ փարիզյան ՊՍԺ–ն բանակցություններ է սկսել Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հետ: «Յուվենտուսը» դեմ չէ բաժանվել ֆուտբոլիստից, որի տրանսֆերից ակնկալում է 25-30 միլիոն եվրո: