Ռիչարդ Գիրն ամուսնալուծվում է կնոջ ընկերուհու պատճառով
64-ամյա Գիրն ու 52-ամյա Կերին որոշել են բաժանվել հերթական սկանդալից հետո:
Այն, որ Ռիչարդ Գիրն անտարբեր չէ երիտասարդ աղջիկների նկատմամբ կինը վաղուց գիտեր, բայց վերջին իրադարձությունը հավասարակշռությունից հանել է Կերի Լոուելին:
Կերին հայտնաբերել է, որ ամուսինը կապված է իր ընկերուհիներից մեկի հետ:
«Նա ինձ չի հարգում, ես այլևս չեմ կարող դրան դիմանալ»,-ասել է Գիրի կինն, ում հետ դերասանն ամուսնացած է 2002թ-ից: